Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի վարկ է հատկացրել` զենք գնելու համար
Ռուսաստանը Հայաստանին 200 մլն դոլարի չափով պետական արտահանման վարկ է հատկացրել ռուսական զենք գնելու համար: Ինչպես փետրվարի 18-ին հաղորդել է «Интерфакс»-ը` վարկը տրամադրվում է 10 տարի ժամկետով` մարումների արտոնյալ ժամանակահատված սահմանելով 2018 թվականը:
Նշվում է, որ Երևանը վարկն օգտագործելու է մատակարարման պայմանագրերից յուրաքանչյուրի արժեքի 90 տոկոսը ֆինանսավորելու համար` ռուբլու հաշվարկով: Վարկը Հայաստանը պետք է օգտագործի մինչև 2017 թվականը:
Վարկային համաձայնագիրը նախատեսում է, որ Հայաստանը Ռուսաստանից կգնի «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի սարքավորումներ և ռազմամթերք, Игла-С զենիթային հրթիռային համակարգ և հրթիռներ, Автобаза-М ռադիոտեխնիկական հետախուզության ցամաքային համակարգեր, ТОС-1А ծանր կրականետ համակարգեր` ТЗМ-Т տրանսպորտային լիցքավորող մեքենաներով, 9М113М հրթիռներ, РПГ-26 ականանետեր, B-429Е պայթուցիկներ, դիպուկահարի հրացաններ, զրահատանկային տեխնիկա, Тигр զրահամեքենաներ, ինժեներական և կապի միջոցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին