Խոշորացված համայնքների ավագանիներում ընդամենը մեկ կին է ընդգրկվել
Խոշորացված Թումանյան, Դիլիջան, Տաթև համայնքներում փետրվարի 14-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների պաշտոնական տվյալների համաձայն երեք համայնքներից միայն մեկի ավագանու կազմում կին կլինի: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն, խոշորացված Թումանյանին ավագանին կազմված կլինի 9 անդամից, Տաթևում` 11, Դիլիջանում ` 15:
Միայն Թումանյանում է, որ կին թեկնածուն հաղթանակ է տոնել: Նշենք, որ այստեղ ավագանու թեկնածուների թվում ևս մեկ կին կար: Տաթևում կանայք չէին առաջադրվել, իսկ Դիլիջանում առաջադրվել էր մեկ կին թեկնածու:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ խոշորացված Թումանյան, Դիլիջան, Տաթև համայնքերում ավագանու անդամի ընտրություններում ընդհանուր առմամբ առաջադրվել էր ավագանու 63 թեկնածու: Նրանցից ընդամենը երեքն էին կանայք: Համայնքի ղեկավարի կին թեկնածուներ չեն եղել:
Հարակից հրապարակումներ`
- Դիլիջանում պարտված թեկնածուն շնորհակալություն է հայտնել ԸԸՀ նախագահին
- Գորիսի մամուլի ակումբի նախագահ. Սյունիքում վերջապես անցկացվեցին արդար ընտրություններ
- ԿԸՀ անդամ. Խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար որևէ ՀԿ չի հավատարմագրվել
- Խոշորացված 3 համայնքներում հաղթանակ են տարել ՀՀԿ-ակաները
- ՀՀԿ-ն թեկնածուներ ունի բոլոր վերակազմավորված համայնքներում
- Համայնքների խոշորացման հետևանքով երեք մարզում նոր ընտրություններ կանցկացվեն
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին