Մշակույթ 14:31 20/02/2016 Հայաստան

«Անդավաճան մնանք Ալեքսանդր Թամանյանին»

«Այն, ինչ թողել է Ալեքսանդր Թամանյանը հաջորդ սերունդերին, պետք է աչքի լույսի պես պահպանել: Անդավաճան մնանք Թամանյանին, իրեն ցավ չպատճառենք»,- ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի մահվան 80-ամյակի առիթով Կոմիտասի անվան պանթեոնում ճարտարապետի հուշարձանի  մոտ ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

ՀՀ քաղաքաշինության նախարարության Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտը, Հայաստանի Ճարտարապետների միությունը, Երևանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը կազմակերել էին այցելություն Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծանուն ճարտարապետի հիշատակին:Ներկա էին ճարտարապետների մի քանի սերունդ: 

Մ.Մինասյանը նշեց, որ թեև  տաղանդավոր ճարտարապետն ապրել է ընդամենը 58 տարի, բայց  հասցրել է հսկայական աշխատանք անել. «Թամանյանը կարողացավ ճիշտ տեսնել, թե ժառանգականության իմաստով ինչը մեզ կբերի ճանաչում, ինքնաճանաչում, ինչպես անել, որ աշխարհում մենք մեր տեղն ունենանք»:

Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր  Գագիկ Գալստյանը, շարունակելով Մ. Մինասյանի խոսքը, ընդգծեց, որ Թամանյանը չի կառուցել միայն տեսանելիության համար, այլ  դրանց մեջ դրել է նաև որակ:

«Բացի ճարտարապետությունից, շինարարությունից, նա նաև շինարարական կուլտուրա ստեղծելու մի նոր արվեստ մտցրեց Հայաստան»,- ասաց նա:

Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի խոսքով, մեծ պարտավորվածությամբ պետք է պահպանել, հավատարիմ մնալ Թամանյանի թողած պատգամներին, ուղղություններին:

«Նա իր ստեղծագործական գործունեությամբ հարատևություն պարգևեց մեր երկրին»,- նշեց Տ.Բարսեղյանը:

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը Panorama.am-ի հետ զրույցում ցավով արձանագրեց, որ այսօր բիզնես ծրագրերից ելնելով, օրվա հրատապ խնդիրներ լուծելու հաշվին չի արժևորվում այն ժառանգությունը, որ ստացել են երևանցիները:

«Մենք այնքան էլ լավ ժամանակաշրջանում չեք ապրում: Նախ չենք գիտակցում, թե ինչ է ժառանգությունը, երկրորդ՝ տարված ենք օրվա խնդիրները լուծելով»,- ասաց նա:

Ալեքսանդր Թամանյանի ծոռը՝ Հայկ Թամանյանը, ի պատասխան Panorama.am-ի հարցի, թե ինչքանո՞վ է այսօր պահպանվում թամանյանական ժառանգությունը, շատ կարճ պատասխանեց. «Սարսափելի վերապահումներով»:

Նա նաև նշեց, որ Թամանյանի ավանդը, ժառանգությունը մինչ օրս թերի է ուսումնասիրված ու գնահատված:

«Մեղմ ասած, մեր ոչ բոլոր համաքաղաքացիներն են գիտակցում Թամանյանի ներդրումը ոչ միայն զուտ ճարտարապետական, շինարարական տեսանկյունից, որը տեսանելի կողմն է, այլ նաև իրականում Թամանյանը շատ կարևոր մեկ այլ ներդրում էլ ունի. նա ստեղծեց քաղաքային մշակույթի զարգացման համար պայմաններ:

Ես չեմ պնդում, որ Թամանյանից առաջ քաղաքային մշակույթը մեզանում իսպառ բացակայել է, բայց երբ մենք ու մեր քաղաքացիները տեր ենք այսպիսի կառույցների, հնարավորություն ունենք դրանցով հպարտանալ, Թամանյանի ժառանգության շնորհիվ է: Շատ ավելի նվազ կլիներ մեր ազգային ինքնագիտակցությունը, եթե չլիներ Թամանյանի ստեղծագործական ժառանգությունը: Որևէ քաղաքացի, պարտադիր չէ մտավոր գործունեությամբ զբաղվող, երբ նա տեսնում է այդպիս կառավարական շենք, ինչպիսին ունենք, զգում է իրեն այլ կերպ, քան եթե ունենայինք ավելի գորշ, դժգույն, 20-րդ դարի առաջին կեսին բնորոշ միտումներով՝ ապակի, երկաթբետոն, արված շենք: Եթե կառույցները լինեին պակաս ազգային, կունենայինք պակաս  ազգային ինքնագիտակացություն ունեցող ազգ»,- ասաց նա:

Աեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար)։ 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստի ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով։ 1917 թվականին եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը՝ ակադեմիայի վիցե-պրեզիդենտի իրավունքներով։ Երկար տարիներ նա ապրել ու ստեղծագործել է է Ռուսաստանում, նախագծել ու տարբեր քաղաքներում կառուցել բազմաթիվ շինություններ։ 1923 թվականին հրավիրվել է Հայաստան: Եղել է Ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա՝ պետպլանի փոխնախագահ (1923 թվականից), Հուշարձանների պահպանության կոմիտեի (1924 թվականից), Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահ:

ԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Թամանյանը հայ նոր ճարտարապետության հիմնադիրն է:

Նրա ճարտարապետական առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է (150 հզ. բնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: Թամանյանը գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները: 1934 թ-ին ճարտարապետն սկսել է «Մեծ Երևանի» (500 հզ. բնակչի համար) հատակագծումը, որը մնացել է անավարտ: 1925–33 թթ-ին Թամանյանը կազմել է նաև Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Գավառի, Հրազդանի և այլ բնակավայրերի հատակագծերը: Նրա նախագծով Երևանում կառուցվել են բժշկական ինստիտուտի անատոմիկումի,  անասնաբուծական-անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական (այժմ՝ ճարտարագիտական համալսարան) ինստիտուտների, աստղադիտարանի, հանրային (այժմ` Ազգային) գրադարանի շենքերը, առաջին ջրէկը և այլն: Թամանյանի գլուխգործոցներից է ՀՀ Կառավարական տունը և Օպերայի ու բալետի թատրոնի շենքը (1937 թ-ին նախագիծն արժանացել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի Մեծ ոսկե մեդալի):

Ա.Թամանյանը մահացել է 1936 թվականին փետրվարի 20-ին Երևանում: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:19
Գումարի կառավարության մասնաբաժինը հետ ենք պահանջելու քաղաքացուց և նման դեպքեր ունեցել ենք. Գևորգ Պապոյան
«ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման...
Աղբյուր` Panorama.am
16:09
Լաբորատոր կապիկները փախել են հետազոտական կենտրոնից
Ոստիկանությունը բնակիչներին հորդորել է փակ պահել դռներն ու պատուհանները, որպեսզի կապիկները չմտնեն իրենց տները և չշփվեն նրանց հետ:
Աղբյուր` Panorama.am
16:07
Էլ ո՞վ ինձ համար երրորդ հարկից առաջին հարկ կթռնի այդպես. Արփի Աբգարյանը՝ Լազարևի մասին
Արփի Աբգարյանը դարձել է «Россия» հեռուստաալիքով հեռարձակվող «Ну-ка, все вместе» շոուի իսկական աստղը։ Երգչուհին...
Աղբյուր` Panorama.am
15:39
Մեզ մտահոգում է կամավոր ատեստավորման մասնակցության ցուցանիշներն ու հաղթահարման շեմը. Սվաջյան
Այս տարի կամավոր ատեստավորման համար գրանցվել է ավելի քան 7000 ուսուցիչ
Աղբյուր` Panorama.am
15:33
Շոյգու. Ռուսաստանը նախադրյալներ է նկատում Հարավային Կոցկասում իրավիճակի բարելավման համար
Հարավային Կովկասում իրավիճակը մնում է բարդ, Ռուսաստանը տեսնում  նախադրյալներ դրա բարելավման համար, բայց Արևմուտքը խանգարում է։...
Աղբյուր` Panorama.am
15:32
Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Սրբուհի Գալյան
«Ես նախկինում այդ բեռը ստանձնած եղել եմ, երբ հեղափոխությունից հետո զբաղեցրել եմ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը և այդ...
Աղբյուր` Panorama.am
15:20
Հույս ունենք Թուրքիայի հետ հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման. Վահան Կոստանյան
«Մշտապես կապի մեջ ենք Կարմիր խաչի մեր գործընկերների հետ, որոնք յուրաքանչյուր ամիս այցելություններ են ունենում մեր ռազմագերիներին, և...
Աղբյուր` Panorama.am
15:20
Վաշինգտոնը Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության». ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
ԱՄՆ Պետդեպարտամենտը արագացրել է Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցները խթանելուն ուղղված միջոցառումների հետ կապված...
Աղբյուր` Panorama.am
14:37
Աշակերտի մոտ էլեկտրոնային սիգարետի հայտնաբերումից մինչև փոխտնօրենի ձերբակալություն. Արտակարգ դեպք Աչաջուրում
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Նոյեմբերի 1-ին Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
14:36
Վարկային պորտֆելոն աճում է՝ տնային տնտեսություններին և շինարարությանը տրվող վարկերի շնորհիվ. Մարտին Գալստյան
«Բանկային համակարգում մարտահրավերները բազմազան են, դրանք շատ արագ ծաղկում և վերափոխվում են և մեզանից պահանջվում է դրանց ժամանակին և...
Աղբյուր` Panorama.am
14:27
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևանում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ​Մարզերում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:51
Հայկական կողմը շահագրգռված է Ադրբեջանի պաշտոնյաների հետ հանդիպումներն ինտենսիվացնել. Կոստանյան
«Այս պահին «խաղաղության պայմանագրի» բոլոր դրույթների վերաբերյալ վերջնական համաձայնեցում չկա»,- կառավարության նիստից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:28
Կառավարությունը երիտասարդ է համարում 13-35 տարեկաններին
«Մինչ այս պետությունը չի ունեցել համապարփակ մի օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, նրա թիրախները,...
Աղբյուր` Panorama.am
13:09
Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման համար 708 մլն եվրո վարկ կներգրավվի. Գնել Սանոսյան
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում ունենք Սիսիան-Քաջարան հատված՝ շուրջ 60 կմ, որտեղ նախատեսված է 4,7 կմ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Թրամփը և Բայդենը դարձան այն բացառիկ նախագահները, որ որևէ հանդիպում, հեռախոսազանգ չունեցան Նիկոլ Փաշինյանի հետ. Քաղաքագետ
«Թրամփը (առաջին նախագահական ժամկետ) և Բայդենը (մինչ օրս) դարձան այն բացառիկ նախագահները, որ իրենց պաշտոնավարման ընթացքում որևէ հանդիպում,...
Աղբյուր` Panorama.am
12:46
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի շահառու կլինեն նաև 2020 թ. ՀՀ տեղափոխված քաղաքացիները
Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել 2023 թ. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում: ԿԳՄՍՆ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Աշխարհում հարկերը բարձրացնելու նման փորձ չկա, բանկային համակարգի շահույթը եթե շատ է, ապա շահութահարկն էլ է շատ. Դանիել Ազատյան
«Ֆորումում կքննարկվեն բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման, ինչպես նաև պատժամիջոցների և միջազգային պայմաններին...
Աղբյուր` Panorama.am
12:34
Հիվանդանոցից ՔԿՀ վերադարձած կալանավորվածի բերանի խոռոչից հայտնաբերել են երկու առանձնացված փաթեթներ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում ստացված տեղեկությունների հիման...
Աղբյուր` Panorama.am
12:23
Հայաստանում գրանցված սննդային հավելումների առգրավման հետքերով
Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Էկոնոմիկայի նախարարությունը
Աղբյուր` Panorama.am
12:15
Կառավարությունը հաստատվեց Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատվեց Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում։...
Աղբյուր` Panorama.am
11:59
Փաշինյանը Բուդապեշտում հեծանիվ է քշում. «Չկանգնացնեն մեզ ոստիկանները՝ խայտառակ ըլնենք»
Նախօրեին Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Հունգարիա: ՀՀ կառավարության հաղորդմամբ, Ն.Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:36
Հրազդանի կիրճում հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Դեմոյան
«Մշակութային եղեռնագործություն, կամ ցտեսություն Հին Երևան նախագիծ, մեր օրեր...»
Աղբյուր` Panorama.am
11:25
15 ամենաթարմ Apple սարքերը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard Digital քարտապաններին
Բիբլոս Բանկ Արմենիան, Mastercard-ի հետ համատեղ, մեկնարկել է նոր արշավ, որի շրջանակում խաղարկվում է 5-ական iPhone 16 Pro, Apple Watch SE (2-րդ...
Աղբյուր` Panorama.am
10:56
Ինչ պետք է իմանան 35-ն անց տղամարդը և 50-ն անց կինը. Սրտաբան
Россия» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» թոք շոուում սրտաբան Յուրի Բելենկովը կարևոր խորհուրդներ է տվել անոթների...
Աղբյուր` Panorama.am
10:52
Հայաստանի բուժվողների նույնիսկ 30-40 տոկոսն օգտվում է Վրաստանի դեղերի շուկայից. Արթուր Խաչատրյան
«Հայաստաում դեղորայքի շուկան գտնվում է շատ-շատ բարդ վիճակում»,-նման գնահատական է տվել Անկախ Դեղատների Ասոցիացիայի նախագահ Արթուր...
Աղբյուր` Panorama.am
10:28
Օպերատիվ իրավիճակը Հայաստանում անցած մեկ օրվա ընթացքում
Բացահայտել են հանցագործության 97 դեպք։
Աղբյուր` Panorama.am
10:18
Դոնալդ Թրամփն իր դեմ հարուցված քրգործերով կարող է խուսափել պատժից
ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթելը կարող է օգնել Դոնալդ Թրամփին իր դեմ հարուցված բոլոր չորս քրեական գործերով խուսափել պատժից։ Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
10:16
Էրդողանը կնոջ հետ նույնպես Հունգարիայում է
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երեկ մեկնել է Հունգարիա
Աղբյուր` Panorama.am
10:08
Աբրահամյան.Մինչև ՀՀ-ն Ադրբեջանի նախապայմաններով համաձայնության չգնա, Թուրքիան կշարունակի ՀՀ դեմ թշնամական իր քաղաքականությունը
«Հայաստանի իշխանությունը պատրանքներ ունի հարաբերություններ կառուցել մի երկրի հետ, որի ղեկավարը որպես տարածաշրջանի խաղաղության երաշխիք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է
14:43 07/11/2024

Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}