Մեկ շաբաթում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 6000 կրակոց
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 14-20-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 82 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 6000 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում: