ՀՅԴ-ում նոր կռիվ է ընկել. ՀԺ
Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի նախարար նշանակվելուց հետո նրա փոխարեն որոշվել է խորհրդարան բերել ԱԺ նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանին ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն, սակայն, 10-րդ հորիզոնականում գտնվող Կարեն Շախմուրադյանն է, որը սպանված գործարար Ռաֆայել Շախմուրադյանի որդին է և «Կարկոմավտո» ընկերության սեփականատերերից մեկը: Ռուզան Առաքելյանը 11-րդն է. գրել է «Հայկական ժամանակ»-ը:
ՀՅԴ-ամերձշրջանակների փոխանցմամբ՝ Կ. Շախմուրադյանը չի ցանկանում մանդատը զիջել որևէ մեկին: Դեռևս 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ համամասնական ցուցակներ էին ձևավորում, մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե Շախմուրադյանը կլորիկ գումար է տվել ՀՅԴ վերնախավին՝ անցողիկ հորիզոնականում հայտնվելու համար: Սակայն ՀՅԴ-ն ԱԺ բերեց մեկ այլ գործարարի Միքայել Մանուկյանին: Խոսվում էր, որ այդ պատճառով Շախմուրադյանի ու ՀՅԴ-ի միջև վիճաբանություն է եղել: Եվ հիմա, երբ մանդատի հերթն իրեն է հասել, գործարարը չի ցանկանում հրաժարվել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան