ՆԱՏՕ-ն չի աջակցի Թուրքիային, եթե վերջինս Ռուսաստանի հետ կոնֆլիկտ հրահրի
Հյուսիսատլանտյան դաշինքը Անկարային հասկացնել է տվել, որ Թուրքիան չի կարող հույսը դնել ՆԱՏՕ-ի անվերապահ աջակցության վրա այն դեպքում, եթե Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ զինված կոնֆլիկտ հրահրի:
«ՆԱՏՕ-ն չի կարող իրեն թույլ տալ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ներկայիս լարված հարաբերությունների պատճառով ներքաշվել Ռուսաստանի Դաշնության հետ զինված էսկալացիայի մեջ», - Deutsche Welle-ի փոխանցմամբ` հայտարարել է Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնը գերմանական Der Spiegel պարբերականին տված հարցազրույցում:
Ասսելբորնը, ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցների անունից հայտարարություն անելով` ընդգծել է, որ դաշնակցային պարտականությունները, որոնք վերաբերեւմ են դաշինքի անդամ երկրներից յուրաքանչյուրին, տարածվում են միայն այն դեպքերի վրա, երբ «ՆԱՏՕ-ի անդամներից մեկը ենթարկվում է ակնհայտ ագրեսիայի»: