Գիտնականները տրամադրություն բարձրացնող ականջակալներ են ստեղծել
Nervana ընկերության մասնագետները ականջակալներ են ստեղծել, որոնք խթանում են ուղեղում դոֆամինի արտադրությանը: Գրում է Gazeta-ն՝ հղում անելով Science Alert գիտական պորտալին:
Նոր սարքավորումն արտաքինից սովորական ականջակալի տեսք ունի: Հիմնական առանձնահատկությունն այն է, որ նրանք արտադրում են թույլ էլեկտրական լիցք, որը անցնում ականջի միջով և գրգռում է դոֆամինի արտադրանքին մասնակցող նյարդը:
Սարքը մշակողների խոսքով՝ ականջակալները վերլուծում են երաժշտության ռիթմը և համակարգում են ձայնային ազդանշանները: