Ներկայացվեց «Տերյան մշակութային կենտրոն»-ի հագուստների հավաքածուն
Հայկական գորգի քարոզ հագուստի միջոցով: Նախաձեռնության հեղինակը Տերյան մշակութային կենտրոնն է: Նրանք ստեղծել են ժամանակակից, արդի ձևածքներով, կրելի հագուստների իրենց հավաքածուն՝ կիրառելով հայկական միջնադարյան գորգերի թանգարանային նմուշների նախշեր ու հորինվածքներ:
Ուսումնասիրությունների համաձայն, վերջին տարիներին էթնիկ մշակույթները հայտնվել են համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներների ուշադրության կենտրոնում: Հայ մոդելավորողները փորձել են հետ չմնալ միջազգային թրենդից:
Նախօրեին «Մեգերյան» կարպետի ցուցասրահում կազմակերպվել էր այդ հագուստների հավաքածուի ցուցադրությունը՝ «Անցյալի ապագա» խորագրով:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն
- Անցյալից ապագա՝ Տերյան մշակութային կենտրոնի ստեղծած հագուստների միջոցով
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում