Այն, ինչ վնասակար է ռուսի երեխաներին
Մանկական հագուստի համար նախատեսված «Ушастый нянь» լվացքի փոշին «Ռոսկանտրոլ» ընկերության կատարած լաբորատոր հետազոտությունների արդյունքում որակվել է որպես մաքսիմալ վտանգավոր: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ ընկերության պաշտոնական էջից:
Նշվում է, որ հետազոտության արդյունքում դրա բաղադրության մեջ հայտնաբերված թունավոր նյութերի քանակությունը խոսում է այն մասին, որ այն չպետք է օգտագործել մանկական հագուստ լվանալու համար: Այն արտադրվում է Իրկուստկի շրջանում:
«Լվացքի փոշու բաղադրության մեջ թունավոր նյութերի ցուցանիշը կազմում է 40 տոկոս, ինչը գերազանցում է թույլատրելի չափերը: Դա նշանակում է, որ երեխաների հագուստը լվանալու համար այն օգտագործելն անվտանգ չէ: Այն պարունակում է ֆոսֆատ, սրանով ամեն բան ասված է: Այն ոչ թե մանկական լվացքի փոշի է, այլ քիմիա»,-նշված է ընկերության էջում:
Ջրում, հետևաբար, նաև հագուստի վրա հայտնաբերվել են նաև անիոների մնացորդներ: Սա վերաբերում է 400 գրամանոց թղթե տուփով լվացքի փոշուն: Պոլիէթիլենային փաթեթավորմամբ փոշու մասին ընկերության կայքում տեղեկատվություն չկա, չնայած դժվար է պատկերացնել, որ նույն ընկերությունը այլ տուփերի համար ուրիշ բաղադրությամբ փոշի է արտադրում:
Նշենք, որ նույն ֆիրմայի լվացքի փոշիները տարբեր փաթեթավորմամբ, օճառներն ու ձեռքի հեղուկ օճառները, շամպուներն ազատորեն վաճառվում են հայաստանյան խանութներում:
Ընկերության սև ցուցակում են ընդգրկվել ու առավել վտանգավոր են որակվել նաև «Аистенок»,
«Persil Expert Sensitive», «Досенька», «Tide «Детский», «Пемос Детский» մանկական լվացքի փոշիները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան