Մահացել է հայտնի գրող Ումբերտո Էկոն
85 տարեկան հասակում իր տանը մահացել է հայտնի իտալացի գրող, փիլիսոփա Ումբերտո Էկոն։ Այդ մասին վկայակոչելով իտալական La Republica թերթին, տեղեկացնում է Gazeta.ru-ն։
Էկոն հայտնի է սեմիոտիկայի ոլորտում իր կատարած հետազոտություններով ու հեղինակ է հայտնի վեպերի ինչպիսին են՝ «Վարդի անունը» և «Ֆուկոյի ճոճանակը»։ Այս գործերը նրան համաշխարհային հռչակ բերեցին։
Վերջին գործը «Պրահյան գերեզմանոց»-ն է, որը լույս է տեսել 2010-ին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում