NASA-ում տիեզերագնաց դառնալ ցանկացողների ռեկորդային դիմում է եղել
NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը տիեզերագնաց դառնալ ցանկացողների ռեկորդային թիվ է ստացել: Գրում է Interfax-ը:
NASA-ի 2017թվականի ուսումնական ծրագրերին մասնակցելու դիմորդների թիվը կազմել է 18,3 հազար մարդ:
2012 թվականի ծրագրին մասնակցել ցանկացող դիմորդների թիվը երեք անգամ պակաս է եղել:
Նախկին ռեկորդը եղել է 1978 թվականին, երբ ծրագրին ցանկացել են մասնակցել 8 հազար մարդ:
Հատուկ հանձնաժողովը կուսումնասիրի բոլոր ռեզյումեները և առավել համապատասխան թեկնածուներին կհրավիրի հարցազրույցի: Նրանցից ընդամենը 8-14 մարդ հնարավուրություն կունենա ընդգրկվելու ծրագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան