ՀՀԿ-ական երեք կարկառուն դեմքերի հարաբերությունները սրվել են. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ բավականին սրված են ՀՀԿ-ական երեք կարկառուն դեմքերի՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի հարաբերությունները:
«Խնդիրը 2017թ. Երևան քաղաքապետի ընտրություններն են: Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ Բեգլարյանը ցանկանում է հետ գալ իր նախկին պաշտոնին, Աբրահամյանը ցանկանում է Երևանի քաղաքապետ դարձնել Արտաշատի քաղաքապետ իր որդուն՝ Արգամ Աբրահամյանին: Իր որդու՝ Երևանի ավագանու անդամ Դավիթ Սեդրակյանի համար նույն մտադրություններն ունի նաև Սեդրակյանը: Այս երեք պաշտոնյաները տեղյակ են միմյանց այդ նպատակների մասին, և երեքն էլ սկսել են այդ ուղղությամբ աշխատել՝ միաժամանակ խանգարելով մրցակիցներին»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան