Ռոսսելխոզնադզորը հայտարարել է Ռուսաստանում հացի որակի վատթարացման մասին
Ռոսսելխոզնադզորը հայտարարել է Ռուսաստանում հացի որակի վատթարացման մասին: Այս մասին հայտնել է Ռոսսելխոզնադզորի ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսեենկոն, գրում է Գազետա.ռու-ն:
«Այն բանից հետո, երբ 2004 թ-ին լուծարվեց հացի պետական տեսչությունը, գործառույթների մի մասը տրվեց մեզ, մի մասը՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ին, համակարգը դադարեց միասնական լինել»,- նշել է Ալեկսեենկոն:
Բացի այդ, ինչպես նա է ընդգծել, բաժինը չի կարող հսկել ալյուրի որակը:
«Մենք զրկվեցինք մեր սերմարտադրությունից, նստեցինք այլ երկրներից բերված սերմերի վրա: Ի դեպ ընդունվեցին օրենքներ, որոնք սահմանափակում են նման մթերքների անվտանգության հսկողությունը պետության կողմից: Հսկողությունը կորցնելու հետ կապված՝ մեզ մոտ մեծ քանակությամբ հացահատիկ է փչանում»,- ավելացրել է Ալեկսեենկոն:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ հացի գինը ալյուրի գնի նվազման համարժեք չի նվազել. պարզաբանում է Շաբոյանը
- Հայաստանում հացի, ալյուրի, մակարոնեղենի արտադրության ծավալները նվազել են
- Եթե ալյուրի գինը նվազել է, ինչո՞ւ հացի գինը չի նվազում. Վարչապետը՝ Շաբոյանին
- Հացի արտադրության ծավալները նվազել են