Գ. Մարգարյանի գործով Հայաստանը երրորդ կողմ հանդես գալու բոլոր հիմքերն ունի. Լ. Ալավերդյան
«Այսօր ունենք մի իրավիճակ, որ ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի գործով Հայաստանի երրորդ կողմը հանդես գալն ուղղակի անհրաժշտություն է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով որ դրա համար մեր երկիրն ունի բոլոր հիմքերը:
«Վերջին կես տարում այս ոլորտին առնչվող խնդիրներին ՄԻԵԴ-ն անդրադարձել է չորս հինգ անգամ: Գուրգեն Մարգարյանի հարցով, թե ինչպիսին կլինի ՄԻԵԴ-ի որոշումը, կանխատեսել չի կարելի, բայց դրա համար մեծ նշանակություն կունենա նաև Հայաստանի կատարած աշխատանքները»:
Ալավերդյանի խոսքով՝ Ադրբեջանի դրսևորումները շատ նման են Դահիշի կամ ԻՊ-ի դրսևորումներին՝ բացահայտ արհամարհանք օրենքի նկատմամբ. «Ադրբեջանն իրեն հակադրում է մարդու և միջագային բոլոր իրավունքներին, քաղաքակիրթ արժեքներին, ինչի մասին խոսում է իրենց քաղաքականությունը»:
Ասուլիսին ներկա քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով էլ, հայատացությունը Ադրբեջանի քաղաքականությունն է դարձել, դրա մասին են վկայում Սաֆարովի հերոսացումը, երկու դիվերսանտներին բակարան նվիրելը:
«Սաֆարովի արտահանձնումը և հերոսացումը իրավիճակ է փոխել, և այդ պահը դարձել է շրջադարձային՝ բանակցային գործընթացի կանգ առնելու համար»,-նշեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Գուրգեն Մարգարյանի գործին՝ նա նշեց, որ չնայած Սաֆարովն ազատության մեջ է, բայց իրավական տեսանկյունից առաջ քայլեր եղել են. «Ադրբեջանի իշխանությունները միջազգային հանրության առջև պետք է պատասխան տան, թե ինչպես են հերոսացրել հանցագործին»:
Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ միջազգային հանրությունը չի ուզում թաթախվել ադրբեջանական քարոզչության մեջ և ուզում են հարցը լուծել քաղաքական հարթության վրա:
«Հայկական կողմն իրավականից զատ, ճիշտ ժամանակն է, որ ուշադրություն դարձնի քարոզչականին և միջազգային հանրությանը ցույց տա, թե ինչ է ուզում անել Ադրբեջանը»,-հավելեց քաղաքագետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան