Մահացել է «Սպանել ծաղրասարյակին» վեպի հեղինակ Հարփեր Լին
89 տարեկանում մահացել է «Սպանել ծաղրասարյակին» և «Գնա, պահակ կարգիր» վեպերի հեղինակ, ամերիկացի գրող Հարփեր Լին: Այս մասին հայտնում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով BuzzFeed-ին:
Գրողի մահվան մասին առաջինը հայտնել է Book Shoppe գրախանութների ցանցը, որը գտնվում է գրողի հարազատ Մոնրովիլ քաղաքում:
Հարփեր Լիին համաշխարհային հռչակ է բերել 1960թ. հրատարակված «Սպանել ծաղրասարյակին» վեպը, որը նրան Պուլիտցերյան մրցանակ է բերել: Չնայած այն հանգամանքին, որ 55 տարի Հարփերը չի հրատարակել որևէ նոր ստեղծագործություն, նա համարվում է ամերիկացի մեծագույն գրողներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում