Այդ շենքերը պահպանվելու են. Երևանի գլխավոր ճարտարապետ
«Անհանգստանալու կարիք չկա: Այդ շենքերը չեն քանդվելու, այդ փողոցը պահպանվելու է: Նրա մի հատվածը, նույնիսկ հուշարձան չլինելով հանդերձ, իրենից արժեք է ներկայացում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը՝ խոսելով Աբովյան-Պուշկին-Նալբանդյան փողոցների հատվածում գտնվող շենքերի մասին («Դոլմամա», հրշեջների շենք):
Նա նշեց, որ թեև այդ հատվածը գերակա շահ է ճանաչվել, բայց դա չի նշանակում, որ պետք է քանդվի:
«Այնտեղ կա վարվեցողության, վերակառուցման խնդիրներ, բայց ոչ քանդելու»,- հավելեց Տ.Բարսեղյանը:
Երևանի գլխավոր ճարտարապետը նաև բացառեց, որ այդ շենքերի վրա կավելանան նոր հարկեր՝ շեշտելով, որ այդ հատվածում բարձրահարկը հարիր չի լինի:
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սարգսյանը՝ Արամի 30-ի, «Դոլմամայի» և «Հին Երևան» նախագծի մասին
- «Մենք այստեղ ենք՝ ևս մեկ անգամ մեր սիրո բացատրությունն անենք մեր Երևանին»
- «Դոլմամա». Բարոյականությունը վեր է մրցակցությունից
- Քաղաքապետարան. «Դոլմամա»-ի ապամոնտաժման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը
- Մենք որևէ հիմք չունենք կասկածելու, որ «Հին Երևան» ծրագիրը չի իրականացվի. Նարեկ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան