Վահան Բաբայանը հրաժարական է տվել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը հրաժարվել է պաշտոնից:
«Հարգելի լրագրողներ ես այսուհետ չեմ իրականացնելու ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները դա իմ անձնական որոշումն է։ Շնորհակալ եմ համատեղ և հետաքրքիր աշխատանքի համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաբայանը:
Վերջինը կուսակցության մամուլի խոսնակի պարտականություններն ստանձնել էր գրեթե մեկ տարի առաջ, երբ ԲՀԿ նախագահի պաշտոնից հրաժարական տվեց Գագիկ Ծառուկյանը և նախագահ դարձավ Նաիրա Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան