Ակցիա. Աջակցություն Գևորգ Սաֆարյանին
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի դիմաց կալանավորված Գևորգ Սաֆարյանին աջակցության ակցիա են իրականացնում նրա ընկերներն ու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները:
«Մենք այստեղ եկել ենք մեր աջակցությունը հայտնելու Գևորգ Սաֆարյանին ու մյուս քաղբանտարկյալներին, ովքեր պայքարում են հանուն այս երկրի, հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի, ովքեր պայքարում են ստրկամտության դեմ»,-բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ պատրաստվում են մնալ հիմնարկի մոտ: Հասարակական կարգը հսկող ոստիկաններին հորդորեցին զբաղվել իրենց բնականոն աշխատանքով:
«Չենք գնալու, հույս չունենաք»,-հայտարարեցին նրանք:
Ակցիայի մասնակիցներն իրենց աջակցությունը հայտնեցին նաև Հայկ Կյուրեղյանին, Վարդգես Գասպարիին և այլոց:
Հիշեցնենք, որ Գ. Սաֆարյանը կալանավորվել է հուվարի 3-ին: Դեկտեմբերի 31-ի գիշերը Սաֆարյանը և այլ ակտիվիստներ փորձել էին Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչն ավարտվել էր ոստիկանների հետ բախմամբ: Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Գևորգ Սաֆարյանին ազատելու պահանջով երթի մասնակիցները նամակ հանձնեցին ԵՄ գրասենյակ
- Գևորգ Սաֆարյանը չի դժգոհել խցի և պահման պայմաններից
- Բողոքի ակցիա. «Գևորգ Սաֆարյանը հանցագործ չի»
- Նախարար. Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ չէ
- Գևորգ Սաֆարյանը հայտարարել է, որ որևէ մարմնական վնասվածք չունի. ԱՆ ՔԿՎ
- Գևորգ Սաֆարյանի փաստաբանի հայտարարության հետքերով ՔԿՀ-ում ուսումնասիրություն է կատարվում
- Փաստաբան. Գևորգ Սաֆարյանի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում
- Փաստաբան. Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու դիմում կներկայացնենք
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան