Ուկրաինան «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու է Ջամալան` ղրիմի թաթարների մասին երգով
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Ուկրաինան ներկայացնելու է 32-ամյա երգչուհի Սուսանա Ջամալադինովան, ով հանդես է գալիս Ջամալա կեղծանունով: Նա ղրիմ-թաթարական ծագում ունի: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Ջամալան ազգային ընտրական փուլը հաղթել է «1944» երգով, որը Ստալինի ժամանակ Ղրիմի թաթարների արտաքսման մասին է: Երգչուհին գրել է այս երգը հատուկ մրցույթի համար իր մեծ տատի պատմություններից ազդված:
«Այդ սարսափելի տարին փոխել է շատ փխրուն մի կնոջ՝ իմ մեծ տատի կյանքը: Նրա կյանքը դրանից հետո երբևէ չի եղել նախկինի պես»,- ասել է Ջամալին:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):
Հայաստանը մրցույթում ներկայացնելու է Իվետա Մուկուչյանը «LoveWave» երգով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին