Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստագետ Ռուբեն Բաբայան
««Հին Երևան» նախագծին վերաբերմունքս շատ բացասական է: Պատմությունը կոնկրետ կապ ունի տեղի հետ, բոլոր շենքերը շատ կարևոր են իրենց տեղում: Երբ դու տեղափոխում ես, դու դրանով որոշակի խաբկանք ես ստեղծում. կարծես թե դու պահպանում ես նախկինը, բայց իրականում ամեն մի կառույցը հետաքրքիր է այնքանով, ինչքանով այն այդ շրջապատի մեջ է:
Եթե մենք օպերային թատրոնը տեղափոխենք Մալաթիա, դա չի նշանակում, որ կպահպենք այդ շենքը: Այն հետաքրքիր է իր շրջապատում, մթնոլորտում, որտեղ մտածված է:
Եթե այդ նախագիծը հենց ի սկզբանե հանդիպեր մեծ դիմադրության, միգուցե մեզ կհաջողվեր պահպանել այն հին Երևանն իր տեղում, որն այսօր, ցավոք սրտի, կորցրել ենք: Ես դեմ եմ բուտաֆորիայի, երբ որ արհեստականորեն են ստեղծում ինչ-որ մի բան: Ինչ-որ տեղ կառուցվում է շենք, ժամանակի ընթացքում այն ձեռք է բերում որոշակի արժեք՝ կապված հենց այդ տեղի հետ:
Երևան հյուրանոցի մոտ կար ամառային սրճարան՝ այսպես ասած հայկական ռոտոնդան: Դա արժեք էր, որովհետև այնտեղ հավաքվում էին մեր ազգի մեծերը՝ Լևոն Ներսիսյան, Երվանդ Քոչար, Մինաս և ուրիշներ: Հիմա ապակիով փակել են: Վերջացավ: Կորավ այն:
Փարիզում կա Ռոտոնդա սրճարան, որտեղ հավաքվում էին Պիկասոն, Մոդիլիանին, Երվանդ Քոչարը և այլ հայտնի մարդիկ: Այդ սրճարանը 100 տարուց ավելի է նույն ձևով պահպանված է, քանի որ դրա արժեքը հենց դրա մեջ է:
Այսօր խոսք է գնում՝ այս մի շենքը ճարտարապետական արժեք ունի, այս մեկը չունի: Իսկ պատմակա՞ն արժեքը:
Քաղաքը միայն ճարտարապետություն չէ, քաղաքն ընդհանուր մթնոլորտն է, պատմություն է, իսկ մենք փորձում ենք այդ ամենը ներկայացնել՝ սա ունի մշակութային արժեք, սա չունի: Սա օտարի մոտեցում է:
Միայն օտարը կարող է այսպես մոտենալ այս քաղաքին»:
Հարակից հրապարակումներ`
- Հին Երևան, թե «Հին Երևան». Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Արվեստաբան Ռուբեն Արևշատյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան
- Հին Երևան, թե «Հին Երևան». Ճարտարապետ Արսեն Կարապետյան
- Արամի 30-ը «նորից կտաշեն»
- Մենք որևէ հիմք չունենք կասկածելու, որ «Հին Երևան» ծրագիրը չի իրականացվի. Նարեկ Սարգսյան
- «Իմ խնդիրն է վերականգնել միջավայր». «Հին Երևան» նախագծի հեղինակ
- Ստորագրվել է «Հին Երևան» ծրագրի համաձայնագիրը
- Քաղաքապետի տեղակալն Աֆրիկյանների շենքի և «Հին Երևան» նախագծի մասին (Տեսանյութ)
- «Հին Երևան» նախագծի հեղինակի վերաբերմունքը` մի քանի հարցի պատասխանով
- Մինասյան. «Հին Երևան» նախագիծն անելու դեպքում Գլխավոր պողոտան կորցնում է իր նշանակությունը
- Երևանի գլխավոր ճարտարապետը` «Հին Երևան» նախագծի մասին
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
- Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
- «Զամասկած» Հին Երևան. Քարերն «աղմկում» են, բայց այն դեռ ծրագիր է
- Երևան` ընդունել հայրերից ու ժառանգել որդիներին. Հարցազրույց ճարտարապետի հետ
- Գարեգին Եղոյան. Այսպես, ի վերջո, Երևանը կդառնա… «բուխանկա»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան