Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով հարյուրից ավելի մարդ է զոհվել
Սիրիայի Հոմս և Դամասկոս քաղաքներում նախօրեին տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 140-ի: Այս մասին հրում է Ինտերֆաքսը` հղում անելով Բի-Բի-Սի-ին:
Չորս պայթյուն է տեղի ունեցել Դամսակոսի հարավում գտնվող շիական թաղամասերում։ Սիրիական լրատվամիջոցների հաղորդմամբ, պայթյունների հետևանքով զոհել է 83 մարդ, վիրավորվել 178:
Հոմսում պայթեցվել էր երկու ավտոմեքենա: Ահաբեկչության հետևանքով զոհվել է 57 մարդ, մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել՝ ալևիներ։
Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Նշենք, որ Գազետա.ռու կայքը, հղում անելով Reuters-ին, հայտնում է, որ ահաբեկչությունների հետևանքով մահացել է 146 մարդ. Հոմսում՝ 59, Դամասկոսում՝ 87:
Տուժածների հստակ թիվը հայտնի չէ, նախնական տվյալներով ավելի քան 200 մարդ: