Ադրբեջանցի ցուցարարներին Շվեդիայի հայ համայնքը դիմավորել է Արցախի դրոշներով
Փետրվարի 20-ին Շվեդիայում ՀՀ դեսպանության առջև տեղի ադրբեջանցիները կազմակերպել էին ցույց, նպատակ ունենալով ոչ աշխատանքային օրվա ընթացքում նկարվել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության առջև՝ հետո սեփական մամուլում մարդաշատ ցույցի մասին ապատեղեկատվություն տարածելու համար։
Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ համայնքի երիտասարդները, նախապես տեղեկանալով ցույցի կազմակերպման մասին, անակնկալ մատուցեցին՝ ադրբեջանցիներին դիմավորելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշներով։ Արդյունքում ադրբեջանական սակավամարդ ցույցը շատ կարճ ժամանակում ցրվեց։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան