Ոտի վրա մի խեղաթյուրեք իմ ասածները. ԱԺ փոխնախագահ
«Երբ որ այս նոր Սահմանադրությունն անցկացրեցիք, ասում էիք՝ ընդդիմության դերը բարձրանում է, հիմա այս խեղճ ընդդիմությունը մի բան է խնդրում. ասում է՝ գնա, իմացի ինչ է, ինֆորմացիա տուր: Այս իրավունքն էլ չունե՞նք»,-Ազգային ժողովում դիմելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին՝ ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը:
Խոսքը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկության վերաբերյալ էր՝ խորհրդարանի անունից բացատրություն պահանջել ոստիկանությունից, դատախազությունից Վարդգես Գասպարիի ազատազրկման համար և ներկայացրել ձեռք բերված տեղեկությունները:
Էդուարդ Շարմազանովն արձագանքեց՝ նշելով, որ իր ասածները պարոն Բագրատյանը ուշադիր չի լսել:
«Ոտի վրա մի խեղաթյուրեք իմ ասածները»,- ասաց ԱԺ փոխնախագահը, ապա կրկնեց իր խոսքերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան