
Դավութօղլու. Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը բարդ ժամանակներ է ապրում
Թուրքիայի տուրիստական ոլորտը բարդ ժամանակներ է ապրում: Նման հրապարակային խոստովանություն է արել այդ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են ոլորտում գործող ընկերություններին աջակցելու համար 85 մլն դոլար ներդնել:
Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն, ավելացնելով, որ Թուրքիայում իրավիճակը կտրուկ փոխվել է ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունից հետո, ինչին նախորդել էր ռուսական СУ-24-ի ոչնչացումը:
Ռուսաստանը պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ, որի շրջանակում տուրօպերատորներին խորհուրդ տվեց ռուս զբոսաշրջիկներին չուղարկել Թուրքիա:
Թուրքիայում բազմաթիվ ահաբեկչություններից հետևանքով այդ երկիր հանգստանալ մեկնելուց հրաժարվեցին նար եվրոպացի զբոսաշրջիկները: 2015-ից գերմանացի ու բրիտանացի զբոսաշրջիկների թիվը նվազել է համապատասխանաբար 16 և 14 տոկոսով: