Հրանտ Բագրատյան. Երևանը չի ընդլայնվում
«Եթե իսկապես այդպես է, իսկապես քանդվող շենքն ունի մշակութային, պատմական կարևոր արժեք, իսկ նոր ծրագիրն ունի բացառապես կոմերցիոն նպատակ, այստեղ կարող է խնդիր լինել գերկա շահի հետ կապված»,-Ազգային ժողովում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագատյանի հարցին, թե պատամշակութային արժեք ունեցող երկհարկանի շենքի տարածքը ճանաչում են հանրային գերակա շահ, քանդում են այն, փոխարենը 14 հարկանի, ժամանակակից էլիտար շենք են կառուցում, այսինքն՝ կոմերցիոն բնակելի շենքի համար կարելի՞ է տարածքը հանրային շահ ճանաչել:
Ա.Թաթոյանի խոսքով, այս հարցերի հետ կապված Եվրոպական դատարանում խնդիրներ են ունեցել:
«Որպեսզի նման խնդիր չլինի, պետք է կարգավորել հանրային գերակա շահի չափանիշները»,- նշեց նա:
Ա.Թաթոյանի խոսքով, Հայաստանի Սահմանադրական դատարանը, նաև Եվրոպական դատարանի չափանիշներով ընդգծվել է, որ կարևոր է գերակա հանրային շահի նկատմամբ ֆորմալ մոտեցում չլինի, պետք է միշտ բովանդակային մոտենալ, յուրաքանչյուր դեպքում ճիշտ գնահատել հանրային շահի ծանրակշռության աստիճանը, որքանով էր անհրաժեշտ այս կամ այն լուծումը:
Հրանտ Բագրատյանն իր խոսքում նշեց, որ այսօր մարդու բնակարանը քանդում են հանրային գերակա շահի անվան տակ՝ կոմերցիոն ծրագրեր իրականացնելու համար:
«Ավելին, սա բերել է նրան, որ Երևանի կենտրնում իրար հետևից քանդում են տները ու նորից սարքում, քաղաքի չի ընդլայնվում: Գնացեք ծայրամասեր ու տեսեք, թե ինչ վիճակ է: Կենտրոնը 15-20 տարին մեկ քանդում, կառուցվում է»,- ասաց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան