Նիգերիան ողջունել է Մոսկվայի և Էր-Ռիադի գաղափարը նավթի արդյունահանումը սառեցնելու մասին
Նիգերիան կողմ է նավթի արդյունահանման ծավալների սառեցման Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Քաթարի գաղափարին, որը ենթադրում է սառեցնել նավթի արդյունահանման ծավալները հունվարի մակարդակով: Այս մասին ինչպես գրում է Vedomosti.ru-ն, հայտարարել է Նիգերիյաի էներգետիկայի նախարար Էմանուել Կաչիկվուն:
Նրա խոսքով՝ Նիգերիայի օրական արդյունահանման ծավալը կազմել է 2.2 մլն բարել, ինչը հավասար է նախորդ ամսվա ցուցանիշին:
«Այս պահին մենք նույնիսկ չենք արտահանում այնքան, որքան նախատեսվում է ՕՊԵԿ-ի շրջանակներում հաստատված քվոտայում», - հայտարարել է Կաչիկվուն:
Նրա խոսքով՝ Իրանը և Իրաքը նոր պետք է վերականգնեն կորցրած դիրքերը «սև ոսկու» շուկայում՝ պատժամիջոցների և պատերազմի պատճառով, ուստի նրանց նկատմամբ լավ կլիներ սառեցման ավելի բարձր մակարդակ սահմանել:
Հիշեցնենք, որ ՕՊԵԿ անդամ և դրա կազմի մեջ չմտնող երկրները քննարկում են նավթի արդյունահանման հնարավոր սառեցման հարցը շուկայում իրավիճակը կայունացնելու համար: Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը և Վենեսուելան փետրվարի 16-ին պայմանավորվել են 2016թ. նավթի արդյունահանումը պահպանել միջինը հունվարի մակարդակի վրա: