Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկելու Արման Թաթոյանին
«Միանշանակ է, որ Արման Թաթոյանն իշխող կուսակցության, իշխանության թեկնածուն է, առաջադրել է Հանրապետական մեծամասնությունը, աշխատում է արդարադատության նախարարությունում: Թվում էր, թե այս ամենը հաշվի առնելով՝ դեմ եմ քվեարկելու նրա թեկնածությանը, բայց ես վերջնական որոշում եմ կայացրել և կողմ եմ քվեարկելու»,- Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ կարծիք հայտնելով ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցի վերաբերյալ:
Նա նշեց, որ վիճակագությունը ստիպում է իրեն նման կերպ քվեարկել: Ն.Փաշինյանը հիշեց նախկին Մարդու իրավունքների պաշտպաններին՝ նշելով, որ նրանց բոլորին էլ սկզբում համարել են իշխանության մարդը, սակայն իրենց գործունեության ընթացքում հաղթահարել են այդ կանխավարկածը:
«Ուզում եմ մտածել, որ Հայաստանում ՄԻՊ ինստիտուտը կայացման որոշակի ճանապարհ է անցել»,- նշեց նա:
Միաժամանակ հավելեց, որ Թաթոյանի թեկնածությանը կողմ քվեարկելը կապված է ոչ թե նրա անձի հետ, այլ ավելի շուտ վստահության քվե է Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին. «Ուզում եմ այդ ներդրումն ունենալ հանուն այդ ինստիտուտի կայացմանը»:
Հարակից հրապարակումներ`
- Նշանակում ենք հերթական մի չինովնիկի. Զ.Փոստանջյան
- Հրանտ Բագրատյան. Երևանը չի ընդլայնվում
- Արման Թաթոյանի թեկնածուական ելույթը ԱԺ-ում