Փաշինյանը հորդորեց գործընկերներին լրագրողների հետ շփվելիս պահպանել էթիկայի կանոնները
Այսօր ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ որոշ պատգամավորների կողմից լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերին և հայտարարեց.
«Որպես երկարամյա նախկին լրագրող մտահոգություն եմ արտահայտում այս իրավիճակի կապակցությամբ և ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել փաստի վրա: Մենք, ի դեմս լրագրողների, գործ ունենք հանրությանը մեզ հետ կապող և մեզ հանրության հետ կապող կարգավիճակ ունեցող մարդկանց հետ: Իմ կոչն ու հորդորն է ԱԺ բոլոր պատգամավորներին, որ լրագրողների հետ հարաբերություններում մենք պահպանենք պատգամավորական էթիկայի կանոնները»:
Նա գործընկերներին հիշեցրեց փետրվարի 19-ին ԱԺ արտահերթի ժամանակ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) և լրագրողների միջև տեղի ունեցած միջադեպը, երբ պատգամավորը լրագրողներին որակել էր «նախիր» և հավելեց.
«Ես հույս ունեմ, որ մեզ ի վերջո կհաջողվի Ազգային ժողովում վերջ տալ նման պրակտիկային, քանի որ դա ազդում է ԱԺ հեղինակության վրա և խոչընդոտում է լրագրողական գործունեությանը»:
ԱԺ նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ևս միացավ Փաշինյանին, ասաց, որ իրենք ևս դատապարտում են ու հավելեց. «Միանալով Ձեզ ուզում ենք կոչ անել, որ բոլորս այս դահլիճում, այս դահլիճից դուրս ոչ միայն պատգամավորները լրագրողների հետ շփվելիս, այլ նաև լրագրողները պատգամավորների հետ շփվելիս միմյանց հետ փոխադարձ շփումների ընթացքում պահպանենք էթիկայի կանոնները»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները