Արման Թաթոյանի թեկնածուական ելույթը ԱԺ-ում
Մարդու իրավունքների պաշտպանը պետք է ընկալվի ոչ թե պետությունից օտարացած և հենց այդ նույն մղումով պետության դեմ պայքարի դուրս եկած մարմին, այլ այնպիսի սուբյեկտ, որը վեր լինելով գերատեսչական շահից, կոչված է նպաստելու իրավունքների պաշտպանության համակարգի ուժեղացմանը: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ելույթ ունենալով հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանը:
«Ցավոք, մեր երկրում շարունակում են չլուծված մնալ զգալի թվով այնպիսի խնդիրներ, որոնք պատճառ են դառնում ազատությունների ու իրավունքների բազմաթիվ խախտումների», -հայտարարեց Օմբուդսմենի թեկնածուն:
Նա կարծում է, որ Պաշտպանը և նրա աշխատակազմը պետք է մատչելի լինեն յուրաքանչյուրի համար:
«Օրենսդրական նոր կարգավորումների միջոցով պետք է բարձրացնել մարզային ստորաբաժանումների դերը, որը բավարար կլինի տեղում արձագանքումների համար: Քաղաքացու վստահության երաշխիք է անմիջապես իրավունքների ոտնահարման դեպքում արձագանքը», -հավելեց Արման Թաթոյանը:
ԱԺ-ում թեկնածուի ամբողջական ելույթը` տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին