Նշանակում ենք հերթական մի չինովնիկի. Զ.Փոստանջյան
«Տեղի է ունենում քննարկում ոչ թե Մարդու իրավունքների պաշտպան ընտրելու վերաբերյալ, այլ ուղղակի ՀՀԿ-ի կողմից մի անձի նշանակելու վերաբերյալ: Եթե սա չլիներ նշանակում, ապա մրցակցային սկզբունքով ներկայացված կլինեին Մարդու իրավունքների պաշտպանի մի քանի թեկնածուներ»,- Ազգային ժողովում հայտարարեց «Ժառանգություն» խմբացության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ կարծիք հայտնելով ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցի վերաբերյալ:
Նա նշեց, որ ՄԻՊ պաշտոնում պետք է ընտրել այնպիսի անձ, որը վայելի համակրանք հանրության, վստահելի լինի բոլորի կողմից: Մինչդեռ, ըստ նրա, ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը բացարձակապես անհայտ է հանրությանը:
«Դեմ եմ քվեարկելու: Կարծում եմ՝ այս նշանակումը դասվելու է այն նշանակումների շարքին, որոնք եղել են մինչ այս, այսինքն չենք ունենալու այն Մարդու իրավունքների պաշտպանը, որ կարող է սպասարկել մեր շահը: Փաստորեն, պետական միջոցների հաշվին այս ինստիտուտը գործում է, և նշանակում ենք հերթական մի չինովնիկի»,- ասաց Զ.Փոստանջյանը: