ԲՀԿ-ն ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցում ազատ է. Ն.Զոհրաբյան
«Եթե մեր երկրի քաղաքական մշակույթը լիներ նորմալ, առողջ, ես կհավատայի, որ դուք հաջողելու եք ձեր առաքելության մեջ: Մեզանում աղճատված է քաղաքական մշակույթը, ընդդիմություն-իշխանություն հասկացությունները, օմբուդսմենի ինստիտուտը»,- Ազգային ժողովում ունեցած ելույթում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեմավար Նարիա Զոհրաբյանը՝ խոսելով ՄԻՊ թեկնածուի ընտրության և ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանի մասին:
Այնուհետև հետևյալ հարցադրումն արեց՝ դիմելով ՄԻՊ թեկնածուին. «Դուք կարո՞ղ եք իսկապես դիմակայել երկու կողմի հարվածներին»:
«Անկեղծ ասած, լավատես չեմ, չեմ հավատում, որ դու կկարողանք իսկապես չդառանալ ոչ ընդիդմության ձեռքին գործիք, չվախենալ ընդդիմության շանտաժներից, ովքեր կմեղադրեն իշխանության դրածոն լինելու մեջ, ոչ էլ կկարողանաք դիմակայել իշխանության և պետական տարբեր կառույցների կողմից արվող ճնշումներին:
Եթե ձեզ հաջողվի իսկապես կոտրել Մարդու իրավունքների պաշտպանի ստերիոտիպը՝ չդառանալով որևէ կողմի գերին, պատանդը, կլինեմ առաջին մարդը, ով կկանգնի ձեր կողքին»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը՝ հավելելով, որ այս պահին չի կարող կողմ քվեարկել Ա.Թաթոյանի թեկնածությանը, քանի որ նախկին երեք փորձը իրեն չեն համոզել, որ այսօր Հայաստանում օմբուդսմենի ինստիտուտը կայացել է:
Նաիրիա Զոհրաբյանի խոսքով, ԲՀԿ-ն երկար է քննարկել այս խնդիրը, եղել են տարբեր տեսակետներ, եկել են եզրակացության, որ ԲՀԿ-ն կքվեարկի ազատ, յուրաքանչրյուր պատգամավոր իր խղճի մտոք:
«Ես այս ընտրությանը չեմ մասնակցելու»,- ասաց նա:
Նախքան Ն. Զոհրաբյանի հայտարարությունը, ելույթ ունեցավ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը՝ հայտնելով, որ պետք է տրվի հնարավարություն Ա.Թաթոյանին:
«Ձեր մասնագիտական կարողություններով կկարողանաք իրականացնել ձեր վրա դրված պարտականությունները: Ես քվեարկելու եմ կողմ»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ ազատ գործելու իրավունքը պետք է երաշխավորված լինի օրենքով. Հ.Մարգարյան
- Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկելու Արման Թաթոյանին
- Նշանակում ենք հերթական մի չինովնիկի. Զ.Փոստանջյան
- Հրանտ Բագրատյան. Երևանը չի ընդլայնվում
- Արման Թաթոյանի թեկնածուական ելույթը ԱԺ-ում