Ահաբեկիչները փակել են Հալեպի միակ ցամաքային ճանապարհը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը փակել է Հալեպի միակ ցամաքային ճանապարհը: Այս մասին գրում է «Արևելք»-ը:
Նշվում է, որ ահաբեկիչներին հաջողվել է Աթրիպա շրջանում երեք կարևոր կետ վերցնել իրենց հսկողության տակ:
Խանասեր-Հալեպ ճանապարհը փակվելուց հետո Հալեպը դարձյալ հայտնվել է շրջափակման մեջ:
Ամիսներ առաջ Սիրիայի բանակը ծանր մարտերից հետո կարողացել էր բացել Հալեպի հիմնական ճանապարհը համարվող Խանասերի մայրուղին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան