ՄԻՊ ազատ գործելու իրավունքը պետք է երաշխավորված լինի օրենքով. Հ.Մարգարյան
«Ռեֆորմիստական տեսակետ ունեցող անհատականություն»: Ազգային ժողովում այսպես բնութագրց ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանին ԱԺ ՕԵկ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը:
Նա նշեց, որ առաջիկայում պետք է այնպիսի օրենսդրական փոփոխություններ կատարել, որոնք առաջին հերթին կապահովեն Մարդու իրավունքների պաշտպանի անկախ գործելու երաշխիքը:
«Նրա ազատ գործելու իրավունքը պետք է երաշխավորված լինի օրենքով, այլապես կշարունակենք ունենալ այն, ինչ ունենք, կխոսենք ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանի, այլ կիսապաշտպանի մասին, չենք կարող հնարավորություն տալ նրան ավելի անկախ գործել, մարդու իրավունքների պաշտպանն ինքը հաճախակի կզգա պաշտպանության կարիք»,- ասաց ՕԵԿ-ական պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկելու Արման Թաթոյանին
- Նշանակում ենք հերթական մի չինովնիկի. Զ.Փոստանջյան
- Հրանտ Բագրատյան. Երևանը չի ընդլայնվում
- Արման Թաթոյանի թեկնածուական ելույթը ԱԺ-ում