Գեներալ Սարոյանը՝ Մհեր Սեդրակյանի մասին
«Ով ա լսել, որ քֆուր ա տվել: Ես չեմ լսել: Մհերը կուլտուրական մարդ ա»,- Ազգային ժողովում ի պատասխան լրագրողների հարցի, թե ինչպե՞ս կգնահատեք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի վերաբերմունքը լրագրողների հանդեպ, մասնավորապես հայհոյելը, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Այնուհետև, շարունակելով խոսքը՝ ասաց. «Բիձա մարդ ա, մեկ-մեկ կարողա փստցնի էլ, ոչինչ: Բիձա մարդ ա ընկել ձեռքներդ, կերեք էդ մարդուն: Մեծ մարդ ա, ամբախ-զամբախ խոսացել ա, ոչինչ»:
Մ.Սեդրակյանը չցանկացավ որևէ հարցի պատասխանել՝ ասելով. «Ձեզ ասել եմ՝ հարցեր չտալ: Գրավոր»: