Գասպարիի դեմ կատարվածը քաղաքական հետապնդում է. Փաստաբան
Ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորման դրդապատճառները քաղաքական են: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարիի փաստաբան Դավիթ Գյուրջյանը:
«Շենգավիթ վարչական շրջանի դատարանի որոշումը բացարձակապես ապօրինի է, և դրդապատճառները քաղաքական են: Մենք չենք կարծում` դատարանը ինքնուրույն է որոշում կայացրել: Գասպարին քաղաքական հետապնդման զոհ է», -հավելեց փաստաբանը:
Նա տեղեկացրեց, որ վերաքննիչում բողոքարկել են դատավոր Մելիք Բաղդասարյանի նախագահությամբ կայացրած որոշումը: Փաստաբանի խոսքով, շաբաթ, փետրվարի 19-ին այցելել են «Նուբարաշեն»-ում գտնվող Գասպարիին:
«Իրեն լավ է զգում, այս պահին առողջական որևէ խնդիր չունի», -փոխանցեց փաստաբանը:
Նշենք, որ դատարանը որոշել էր կալանավորել Գասպարիին` դատաքննությանը չներկայանալու պատճառաբանությամբ: Գասպարին, փաստաբանի խոսքով, 8 նիստի չի ներկայացել, բայց նրան բերման են ենթարկել, սակայն, անհասկանալի է, թե ինչու որոշվեց 9-րդ դատական նիստին Գասպարիին կալանավորել:
«Դատարանը անհամաչափ խափանման միջոց է կիրառել, ինչը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախտում է», -ասաց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին