Արման Թաթոյանը ընտրվեց Օմբուդսմեն և երդվեց
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած փակ, գաղտնի քվեարկությամբ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվեց Արման Թաթոյանը: Վերջինը, հիշեցնենք, արդարադատության փոխնախարարն էր և միակ թեկնածուն էր, որին առաջադրել էր Հանրապետական խմբակցությունը:
ԱԺ ամբիոնից Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 107 պատգամավոր: Քվեարկության արդյունքներով, 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, կողմ են քվեարկել 96 պատգամավոր, դեմ` 7:
«Այսպիսով, ՀՀ Մարդու իրավունքների պխաշտպան է ընտրվում Արման Թաթոյանը», -հայտարարեց Սուքիասյանը:
Թաթոյանը, մոտենալով ԱԺ ամբիոնին, նախ շնորհակալություն հայտնեց «բարձր վստահության համար», այնուհետև երդվեց. «Երդվում եմ հավատարիմ լինելով ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները»:
Նկատենք, որ այդ պահին դահլիճը կիսադատարկ էր:Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունները հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու Թաթոյանի թեկնածությանը, ԲՀԿ-ում թողնվել էր պատգամավորների կամքին, ՀԱԿ-ըև ՕԵԿ-ը չէին մասնակցելու քվեարկությանը: