Արտակ Մանուկյանը՝ ՀԷՑ-ի պարտքը մարելու համար վերցված վարկի մասին
ՀԷՑ-ի պարտքը մարելու համար Համաշխարհային բանկից Կառավարության վերցրած արտոնյալ վարկը չի բացահայտում ծախսային իրական նպատակները: Այս մասին այսօր Մեդիա կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:
«Սովորաբար վարկերը վերցվում են ոլորտի ռազմավարության համար, մինչդեռ այս պարագայում վարկը, չեմ կարծում, որ վերցված է ռազմավարության իրականացման համար»,-նշեց Արտակ Մանուկյանը:
Նրա խոսքերով, հատկապես ամառվա սեզոնին՝ Հայաստանում պետք է գործի էլեկտրաէներգիայի սեզոնային սակագին, բացի այդ կարելի է նաև արևի էներգիան կիրառել:
«Այս դեպքում ես կհասկանամ, որ ռազմավարություն կա, սակայն ամեն մեկն իր շահերն ունի, դրա համար էլ երբեմն կամայական վարկեր են վերցնում»,- ասաց Արտակ Մանուկյանը:
Անդրադառնալով ՀԷՑ-ի տարածած հաղորդագրությանը, մասնավորապես այն դրույթին, թե «ուժեղացվել է վերահսկողությունը էլեկտրաէներգիայի առքուվաճառքի գործառույթում և վերջինիս ապացույցն է էլեկտրաէներգիայի կորուստների շուրջ 2 տոկոս նվազումը, որն այսօր հասցվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված նորմատիվային մակարդակին», տնտեսագետը նշեց, որ սա նշանակում է ՝ նախկինում եղած զեղծարարությունները կանխվել են, սակայն այստեղ հակասություններ կան:
«Ակնհայտ է, որ այստեղ կան մեղավորներ, սակայն որևէ կերպ փորձ չի արվում հանրությանը ներկայացնել, թե ովքեր են այդ մեղավորներ », -ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Մանուկյանը ՀԷՑ-ի համար վարկ վերցնելու հայտարարություններում ակնհայտ ստեր է տեսնում
- ՀԷՑ-ը սպառնում է պատժել հավելագրումներ թույլ տված աշխատակիցներին
- էներգետիկայի նախարարությունը պարզաբանում է, թե ինչպես են ծախսվելու արտոնյալ վարկերը
- ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար վերցված վարկային համաձայնագիրն առևտրային գաղտնիք է պարունակում. «Ժողովուրդ»
- Արտոնյալ վարկը էլեկտրաէներգիայի սակագների վրա բացարձակ ազդեցություն չի ունենա. վստահեցնում է Երվանդ Զախարյանը
- Երվանդ Զախարյան. ՀԷՑ-ում առկա են դրական զարգացումներ