Վ.Բաղդասարյան. Ձայնագրությունը նայել եմ, հայհոյանք չկա
«Ինձ թվում է, որ դա ուղղակի եղել է բորբոքվածություն: Ես նայել եմ ձայնագրությունը, նման հայհոյանք, բան, չի եղել»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ կապված ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից լրագրողների հայհոյելու հարցի հետ:
Նրա խոսքով, պետք է կանխել նման միջադեպերը, նաև կոչ արեց լրագրողներին ավելի զգոն լինել:
Պատասխանելով հարցին, թե որևէ պատիժ նախատեսվա՞ծ չէ Մհեր Սեդրակյանի համար, Վ.Բաղդասարյանն ասաց, որ նման հարցերով զբաղվում է էթիկայի հանձնաժողովը:
Մ. Սեդրակյանը, պատասախանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք պատրաստ եք ներողություն խնդրել, ասաց. «Բայց ինչի՞ համար: Լավ կնայեք վիդեոն»:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Զուրաբյան. Սիրես, չսիրես՝ որևէ նշանակություն չունի
- Ստորագրահավաք և բողոքի ակցիա` ԱԺ պատգամավորի դեմ
- Լրագրողական կազմակերպությունները պահանջում են Սեդրակյանից ներողություն խնդրել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներից
- Փաշինյանը հորդորեց գործընկերներին լրագրողների հետ շփվելիս պահպանել էթիկայի կանոնները
- Գեներալ Սարոյանը՝ Մհեր Սեդրակյանի մասին