Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը մեծ անակնկալներ է մատուցելու. ՀՀԿ-ական
Նոր Ընտրական օրենսգիրքը, որը շուտով կմտնի խորհրդարան, մեծ անակնկալներ է մատուցելու: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ Հանրապետական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:
«Ես ուզում եմ ավետել բոլոր այն ուժերին, ովքեր համամասնական ընտրակարգի ջատագովներն էին` Ընտրական նոր օրենսգիրքը նրանց բոլորին մեծ անակնկալներ է մատուցելու: Անհամբերությամբ սպասում եմ այն պահին, երբ մեր բոլոր գործընկերները կծանոթանան ենթադրվող նախագծին», -հայտարարեց Մարտիրոսյանը:
Իշխանական պատգամավորը նաև նկատեց, որ ինքը «ծանրակշիռ» հիմքեր ունի, որ կառավարության կողմից ԱԺ-ին ներկայացվող Ընտրական նոր օրենսգիրքը «ոչ բոլորին է դուր գալու»: