«Թեղուտ» ՓԲ ընկերության աշխատակցի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքային պարտականությունները կատարելիս «Թեղուտ» ՓԲ ընկերության լեռնահանքային վարչության մարկշեյդերական ծառայության առաջատար մասնագետ Հայկ Սարգսյանի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, «Թեղուտ» ՓԲ ընկերության հարստատուցիչ ֆաբրիկայի հանքաքարի պահեստում իր աշխատանքային պարտականությունները կատարող, «Թեղուտ» ՓԲ ընկերության լեռնահանքային վարչության մարկշեյդերական ծառայության առաջատար մասնագետ, Ալավերդի քաղաքի բնակիչ Հայկ Սարգսյանն ընկել է թիվ 3 զետեղարանի մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է նրա մահը:
Դեպքի առթիվ 2016 թվականի փետրվարի 21-ին՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան