Կադիրովը պատրաստ է հեռանալ Չեչնիայի նախագահի պաշտոնից
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե նույն չափ պատրաստ է կրկին ղեկավարել Չեչնիայի հանրապետությունը ընտրություններից հետո, որքան հեռանալ`պաշտոնավարման ավարտից հետո։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
«Ուզո՞ւմ է արդյոք Կադիրովը շարունակել պաշտոնավարել: Ես չեմ ուզում: Հիմա տնտեսական ու սոցիալական տեսանկյուններից այլ ժամանակներ են: Մեր թիմում այսօր ավելի պրոֆեսիոնալ մարդիկ կան: Ես կարծում եմ, որ կատարել եմ պարտքս»,-ասել է Կադիրովը:
Ըստ նրա խոսքի` ինքը հետևակ է ու եթե հրաման ստանա շարունակելու ծառայությունը, ապա կշարունակի պաշտոնավարել, իսկ եթե ոչ`կհեռանա կտա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում