Իշխանությունը որոշել է միայն քվեարկության փուլում կիրառել էլեկտրոնային համակարգը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, այսօր Հայաստան են ժամանելու եվրոպական այն ընկերության ներկայացուցիչները, որից իշխանությունները պետք է գնեն ընտրությունների ժամանակ կիրառվելիք էլեկտրոնային քվեարկության համակարգը:
Թերթին չի հաջողվել պարզել այդ ընկերության անունը, բայց նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացին ծանոթ գործիչներից մեկը փոխանցել է, որ այն էլեկտրոնային քվեարկության համակարգ է մշակել նաև ԱՄՆ-ի ու եվրոպական մի քանի երկրների համար: Խումբն այստեղ պետք է հանդիպի ԸՕ-ն գրող աշխատանքային խմբի և իշխանությունների հետ՝ քննարկելու մշակվող համակարգի մանրամասները:
«Մեր տեղեկություններով, եթե նախկինում իշխանությունները քննարկում էին ընտրության բոլոր՝ գրանցվելու և քվեարկելու փուլերում էլեկտրոնային համակարգ ներդնելու հարցը, հիմա կանգնել են այն միայն քվեարկության փուլում կիրառելու տարբերակի վրա»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան