Տափերականցիները պահանջում են վճարել մթերած խաղողի դիմաց
Արարատի մարզի Տափերական գյուղի խաղողագործները պահանջում են վճարել մթերված խաղողի դիմաց:
«Սաղ տարին չարչարվել ենք, մշակել ենք, էսօր սպասում ենք մեր փողերը տանք պարտքերը փակենք՝ հողի հարկ, ջրի հարկ, լույսի փող»,-ասաց գյուղապետարանի դիմաց հավաքված բնակիչներից մեկը:
Նրա խոսքով, 9 տոննա խաղողը խոստացած 150 դրամի փոխարեն 140 դրամով հանձնել է Պռոշյանի գինու գործարան. «Հիմա էդ փողն էլ չի տալիս»:
Գյուղացիների խոսքով, իրենք մի քանի անգամ գործարան են գնացել, փորձել հասկանալու, երբ կվճարեն իրենց, սակայն «առ են համարել»:
Մասնագիտությամբ գինեգործ բնակիչն էլ կարծիք հայտնեց, որ խաղողի ամեն տեսակից էլ կարելի է գինի ստանալ, մինչդեռ վերամշակողները խաղող ընդունելիս հայտարարում են, էս տեսակն ընդունում եմ, մյուսը՝ ոչ. «Եթե խաղողի քաղցրությունը համապատասխանում է 17-ի, լյուբոյ խաղողից կարելի է գինի ստանալ, լյո´ւ-բո´յ: Էդ հիմա սաղ այգիները քանդենք, թազա այգի ստեղծե՞նք: Դե ասեք, մեզ խաղող պետք չի, մենք էլ քանդենք: Հարևան ռեսպուբլիկայից՝ Վրաստան եկել էին, ասում, էդ խաղողը բերեք մեզ մոտ, 500 դրամով ընդունենք, վրացիներին եթե թողնեին, մի գիլա խաղող չէր մնա»:
Գործարաններից դեռ գումարը չստացած բնակիչներն արդեն անհագստացած են այս տարվա բերքի ճակատագրով, նախ հողագործական աշխպատանքները սկսելու համար գումար չկա, հետո էլ մշակելու դեպքում չգիտեն, խաղողն ի՞նչ են անելու. «Մենք ուզում ենք, որ մեզ հետ պայմանգիր կնքեն»:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ նույն պահանջով բողոքի ակցիա էին իրականացնում Արարատի մարզի մեկ այլ գյուղում՝ Լուսառատում:
Հարակից հրապարակումներ`
- Լուսառատցիները պահանջում են վճարել մթերած խաղողի դիմաց
- Ավագ Հարությունյան. Կոնյակագործության ոլորտում առկա է առնվազն 20 տոկոս անկում
- Լեռնիկ Ալեքսանյան. Գործարանները մթերած խաղողի դիմաց դեռ չեն կարողանա վճարել գյուղացուն (տեսանյութ)
- Ավագ Հարությունյան. Պետությունը 14 մլն դոլար ներդնելով կարող էր լուծել խաղողի մթերման խնդիրը
- Բերբերյան. Խաղողի մթերման հետ կապված իրավիճակը ոչ հետևողական աշխատանքի արդյունք է
- Թշնամու դիտակետում գտնվող գյուղացիները դժվարությամբ են հավաքում խաղողի բերքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան