
«Նաիրիտը» վաճառում են. «168 Ժամ»
«168 ժամ»-ի տեղեկություններով՝ «Նաիրիտ» գործարանում գույքագրում է կատարում հայաստանյան «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերությունը: Այն «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» միջազգային կազմակերպության անդամ է: Գույքագրման նախաձեռնողը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է, որն այդ աշխատանքի համար ընկերությանը վճարել է 15 մլն դրամ:
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «անպետք» գույքը, հիմնականում՝ տարածքներ, հանձնվելու է «Նաիրիտի 2»-ին՝ իբրև թե պարտքի դիմաց, օտարելու նպատակով: Սակայն գործարանի որևէ տարածքի կամ շենքի օտարումը նշանակում է «թաղել» «Նաիրիտը»»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: