Գերմանիայից հետ են կանչվում Mars, Snickers կոնֆետները՝ հայտնաբերված պլաստմասե կտորի պատճառով
Ամերիկյան Mars ընկերությունը Գերմանիայից հետ է կանչում հրուշակեղենը, որը ներկրվել է վերջին չորս շաբաթների ընթացքում. պատճառը՝ կոնֆետների մեջ հայտնված պլաստմասե կտորն է: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Handelsblatt թերթին:
Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ խոսքը Mars, Snickers, Milky Way և Celebrations շոկոլադե կոնֆետների մասին: Պատճառն այն է, որ կոնֆետներից մեկում հայտնաբերվել է պլաստմասե կտոր: «Հարցումների մեծ քանակության պատճառով ընկերության կայքի աշխատանքները երեքշաբթի օրը դադարեցվել են»,- հայտնել է Mars ընկերության ներկայացուցիչը:
«Մեզ համար հիմա առաջնահերթությունը ապրանքատեսակի հետ կանչն է: Թե որքան ապրանք է ներկայումս վնասված, հայտնի չէ»,- ասել է ընկերության ներկայացուցիչը:
Պաշտոնական հայտարարությունում ընկերությունը գնորդներից ներողություն է խնդրել:
Նշվում է նաև, որ հետ կանչված ապրանքների ժամկետը մինչև 2017թ-ի հունվարն է: