Ես կողմ էի ՀՀԿ-ի հետ կոալիցիային. Վահան Բաբայան
«Այո, կան ներկուսակցական խնդիրներ ու տարաձայնություններ, մնացած հարցերի շուրջ կխոսենք ավելի ուշ», -այսօր Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահան Բաբայանը, որը երեկ հրաժարական էր ներկայացրել ԲՀԿ մամուլի խոսնակի պաշտոնից:
Նա պատասխանելով լրագրողների հարցերին չմանրամասնեց, թե ինչ հարցերի շուրջ են տարաձայնությունները:
«Սովորություն չունեմ, ներքին խոսակցությունները դարձնել հրապարակային:
Դա շատ տգեղ և ոչ քաղաքական կոռեկտ քայլ է, որը ես չեմ ընդունում», -բացատրեց Բաբայանը:
Հարցին, թե արդյոք այդ անհամաձայնությունները կապվա՞ծ են կոալիցիայի մաս կազմել-չկազմելու շուրջ կուսակցությունում եղած տարաձայնությունների հետ, Բաբայանը դարձյալ չհստակեցրեց, ասելով. «Ես չեմ ուզենա այս պահին քաղաքագիտական վերլուծություններ անել, որովհետև մենք քաղաքական գործիչներ ենք և մեր ելույթներով, մեր պահվածքներով դուք ամեն ինչ տեսնում և հասկանում եք»:
Լագրողի հարցին, թե Բաբայանը կո՞ղմ էր ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու առաջարկին, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Այո, կողմ էի»
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին