Բաբայանը Նաիրա Զոհրաբյանի պահանջով է հրաժարվել խոսնակի պարտականություններից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը նախորդ համարում անդրադարձել էր ԲՀԿ-ի ներքին հակասությունների թեմային՝ հայտնելով, որ կուսակցությունում կա երկու թև՝ Նաիրա Զոհրաբյանի և Աբրահամ Մանուկյանի: Մանուկյանի թիմը կողմնակից է, որ ԲՀԿ-ն կոալիցիայի մաս դառնա, և սաբոտաժ է անում, իսկ Զոհրաբյանը դեմ է, քանի որ ԲՀԿ-ին ուղղակի առաջարկ չի եղել: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր, թե հակասություններ չկան, պարզապես ԲՀԿ-ում կան տարբեր կարծիքներ, ինչը նորմալ է: Սակայն երեկ այս հակասություններն արդեն արտահայտվեցին ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանի հրաժարականով:
Վերջինս իր քայլի պատճառներն այդպես էլ չցանկացավ մեկնաբանել, բայց «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա Զոհրաբյանի պահանջի պատճառով է իր պարտականությունները վայր դրել, քանի որ մշտապես արտահայտել է անձնական տեսակետ՝ մոռանալով իր կուսակցական կարգավիճակը:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ը փորձել է Մանուկյանից ևս մեկնաբանություն ստանալ, սակայն նա ասել է, թե երկրում չէ, հրաժարականի մասին տեղյակ է, բայց պատճառները չգիտի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան