Անվանական ատրճանակներ ուկրաինական կառավարությանը
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակը անվանական զենքով պարգևատրել է մի շարք քաղաքական գործիչների, որոնց թվում են վարչապետ Արսենիյ Յացենյուկը ՆԳ նախարար Արսեն Ավակովը, արդարադատության նախարար Պավել Պետրենկոն, ինչպես նաև Ռադայի մի քանի պատգամավորներ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում կատարելով ուկրաինական «Ունիան» գործակալությանը:
2013թ. մայիսին, Յացենյուկը արդեն իսկ պարգևատրվել էր, 11.43 մմ. տրամաչափ ունեցող «Թոմսոն» մակնիշի ատրճանակ-գնդացրով, որն արտադրված է եղել 1928թ.-ին: Աղբյուրը նշում է, որ սա «Չոր օրենքի» ժամանակահատվածում ԱՄՆ հանցագործների սիրած զենքն էր: Ուկրաինայի վարչապետը պարգևատրվել է նաև սույն զենքի համար նախատեսված 203 փափուշտներով:
Որպես պարգևատրման առիթ նշվում էր այն, որ Արսենիյ Յացենյուկը նշանակալի ավանդ է ներդրել «երկրի ազգային անվտանգության ամրապնդման, երկրի պատպանունակությանն ուղղված նշանակալի քայլերի, ծառայողական պարտքի օրինակելի կատարման, բարձր պրոֆեսիոնալիզմի ցուցաբերման, ինչպես նաև պատվի և արիության համար»:
Պետրենկոն և Ավակովը ստացել են ամերիկյան բանակային «Կոլտ Մ 1911» ատրճանակներ: Հատկանշական է, որ արդարադատության նախարարին տրվել է շատ ավելի քիչ քանակությամբ զինամթերք, քան ՆԳ նախարարին:
ԶԼՄ-ների հաղորդմամբ, Պլտորակն ինքն իրեն շնորհել է ժամանակակից «Գլոկ 19» ատրճանակ: