Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը չպետք է խղճահարություն առաջացնի. Ա.Թաթոյան
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը պետք է զերծ լինի որևէ կողմնորոշումից»,- Ազգային ժողովում իր ամփոփիչ ելույթում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ բոլորի հետ, անկախ քվեարկության ելքից, պատրաստ է ընտրվելու դեպքում համագործակցել իր իրավական կարգավիճակի շրջանակներում։ Ա.Թաթոյանն ասաց, որ չի տալու երբևէ այնպիսի խոստումներ, որոնք չի կարողանալու կատարել:
Ըստ նրա, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը չպետք է խղճահարություն առաջացնի, Մարդու իրավունքների պաշտպանը չպետք է պաշտպանության կարիք ունենա, պետք է աջակցության կարիք ունենա:
«Սա չափազանց կարևոր եմ համարում, հեղինակությանը վնաս եմ համարում: Մարդու իրավունքների պաշտպանն աջակցության կարիք ունի»,- ասաց Ա.Թաթոյանը:
Ա. Թաթոյանի ելույթից հետո սկսվել է գաղտնի քվեարկությունը:
Նշենք, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ իրենց կուսակցությունը կողմ է քվեարկելու, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասել էին, որ ազատ են թողնելու քվեարկությունը:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ իրենք կողմ են քվեարկելու: ՀԱԿ-ը չի մասնակցելու քվեարկությանը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ խմբակցությունը կողմ է քվեարկելու Ա.Թաթոյանի թեկնածությանը
- Սիրուն չի, մի արեք, երեխեք են տեսնում. Արամ Մանուկյան
- ԲՀԿ-ն ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցում ազատ է. Ն.Զոհրաբյան
- ՄԻՊ ազատ գործելու իրավունքը պետք է երաշխավորված լինի օրենքով. Հ.Մարգարյան
- Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկելու Արման Թաթոյանին
- Նշանակում ենք հերթական մի չինովնիկի. Զ.Փոստանջյան
- Հրանտ Բագրատյան. Երևանը չի ընդլայնվում
- Արման Թաթոյանի թեկնածուական ելույթը ԱԺ-ում