Տնտեսություն 13:26 23/02/2016 Հայաստան

Մոտավոր 70-80 տոկոս հաշվիչներն աշխատում են ի վնաս ժողովրդի. Արմեն Եփրեմյան

Էլեկտրաէներգիայի հաշվիչների համար գիշերային և ցերեկային ժամերի կարգավորման խախտում կա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության համակարգող Արմեն Եփրեմյանը:

«Իմանալով, որ երեկոյան 11-ից հետո հաշվիչն անցնում է գիշերային ժամանակի և սակագինը տասը դրամով պակաս է լինում, շատ էլեկտրասարքավորումներից օգտվում ենք գիշերային ժամերի, բայց փաստորեն ինձ մոտ գիշերային սակագինը աշխատում է գիշերը 12:23-ից հետո: Այսինքն լինում է գերածախս, վճարում եմ ավել գումար»,-ասաց Եփրեմյանը՝ նշելով, որ խախտումը հայտնաբերելուց հետո դիմում է ներկայացրել «ՀԷՑ»-ին՝ վերահաշվարկ կատարելու և վնասի փոխհատուցման համար:

Հանդիպմանը ներկա «ՀԷՑ» Կենտրոն համայնքային համակարգման տնօրեն Դավիթ Ղազինյանը չժխտեց, որ նման խնդիր կա հաշվիչների ժամային գոտիների հետ կապված. «ԷՄՕԿ-ը, որը կարգավորում է բաժանորդ մատակարար հարաբերությունները, չի նախատեսում վերահաշվարկ ժամային խախտումների դեպքում: ԷՄՕԿ-ն ընդունվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից և մենք այդ հարցով պետք է դիմենք, հասկանալու համար, թե ինչպես է կարգավորվում հարաբերությունները»,-նշեց «ՀԷՑ» ներկայացուցիչը:

Սակայն Ղազինյանը չհամաձայնվեց Եփրեմյանի հետ. «Ամեն դեպքում «ՀԷՑ»-ը բոլոր դիմումներին ընթացք տալու ժամանակ փորձում է իր կողմից անել հնարավորը, որպեսզի բաժանորդը չտուժի»:

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն էլ հայտարարեց, որ խնդրի հետ կապված իրենք բազմաթիվ բողոքներ են ստացել և դիմել են ոչ միայն «ՀԷՑ»-ին, այլև  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ու էներգետիկայի նախարարությանը:

«ՀԷՑ-ն ունի նոր ղեկավարություն և նրանց համար առաջնայինը պետք է լինի այս խնդիրը կարգավորելը: Հաշվիչի հետ կապված կան բազմաթիվ պրոբլեմներ, սա մեկն է այդ պրոբլեմներից, մարդիկ կասկածում են իրենց հաշվիչի ցուցմունքների վրա:  Այս դարում նույնիսկ անհարմար է խոսել այդ տեխնիկական հարցերից»,-ասաց Ա. Պողոսյանը:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության համակարգողը նաև տեղեկացրեց, որ անձամբ ոչ պրոֆեսիոնալ մոնիթորինգ է արել Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում և գրեթե բոլորում էլ խախտումների նույն պատկերն է. «Հազարից մեկ կարելի է տեսնել հաշվիչների, որտեղ ժամային արտահայտությունը համապատասխանում է իրական ժամին, մոտավորապես 70-80  տոկոս հաշվիչներն աշխատում են ի վնաս ժողովրդի: Միջին հաշվարկով եղել է 1 ժամ 40 րոպե տարբերություն»:

Ինչ վերաբերում է խնդրի լուծման համար ձեռնարկվող քայլերին «ՀԷՑ» աշխատակից Դավիթ Ղազինյանն ասաց. «Այսօր «ՀԷՑ» ՓԲԸ-ն աշխատում է միանշանակ բաժանորդի օգտին: Յուրաքանչյուր ահազանգի շատ արագ արձագանքում են մեր աշխատակիցները: Ես չեմ կարող ասել, որ այս խնդիրը համատարած բնույթ է կրում»:

Նրա խոսքերով՝ իրենց թեժ գծի ստացած բոլոր դիմում բողոքներին արձագանքվում է շատ արագ. «Ներկայացնել, որ «ՀԷՑ»-ն ավել ծախսեր է գրում, նման խնդիր չկա: Միայն փետրվարին 220 դիմում բողոք ենք ստացել: Վերջին երեք ամսվա ընթացքում 49 աշխատակից  ազատվել է աշխատանքից, 39-ը՝  կարգապահական տույժեր են կրել»:

Ղազինյանը վերջում կոչ արեց ազգաբնակչությանը հետևել իրենց ծախսերին և ճիշտ իմանալ տանը եղած էլեկտրական սարքավորումների հզորությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:59
Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին․ Թևանյան
Նիկոլ Փաշինյանը հարկային տեռորի է ենթարկում ՀՀ քաղաքացիներին, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մասին  ֆեյսբուքյան էջում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությանը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է ավտովթարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացած ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստյան...
Աղբյուր` Panorama.am
19:28
Թուրքական հետախուզությունը սպանել է PKK-ի բարձրաստիճան անձի
Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայությունը» (MİT) տեղային գործողությամբ սպանել է իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի...
Աղբյուր` Panorama.am
19:04
Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը միայն կարող է կանխել ապագայում մարդկության դեմ այսպիսի ոճրագործությունների կրկնությունը․ ՀՀ ԱԳՆ
 ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է․ «Այս օրերին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առաջին հերթին՝ գործի մարդ էր Մհերը․ Մենուա Սողոմոնյան
 «Պատերազմն ու այս վիճակն ամեն ինչ փոխեց և մարդու համար առջնային դարձավ հենց գաղափարակից ընկերը։ Մհերի հետ պայքարի ընկեր էին,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Շատ չասված բառեր են մնացել, որոնք այլևս չենք կարողանա ասել նրան․ Էլինար Վարդանյանը՝ Մհեր Սահակյանի մասին
«Մհեր Սահակյանը հայրենիքին, ընկերներին, ընտանիքին նվիրված մարդ էր։ Նվիրված սկզբունքներին ու այն արժեքային համակարգին, որը կարող է կրել...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի
Նախորդ տարի ընդունվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների նոր շրջափուլը նախանշող 2024-2026 թթ. ռազմավարությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:19
Բայդենն ու Բլինքենը չօգնեցին,հակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին․ Արամ Համբարյան
ԱՄՆ Հայ դատի հանձնախբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն անդրադարձել է երեկ ստորագրված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական փաստաթղթին՝ գրելով․ «Ջո...
Աղբյուր` Panorama.am
18:07
Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն․ Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Ի դեպ, Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն, վերջ Ուկրաինան գրավե՞ց Ռուսաստանը, թե՞...
Աղբյուր` Panorama.am
18:01
Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը հանդես կգա Պրահայում մոնղոլ բարիտոն Ամարտուվշին Էնխբատի հետ
Փետրվարի 28-ին Պրահայի հանրահայտ «Օբեցնի դում»ի Սմետանայի համերգասրահում հանդես կգա սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը։ Orer.eu-ի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Մհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունն է՝ Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում
«Ենթադրում ենք՝ այդ օրն էլ գնացել էր մեկին օգնության։ Մհեր Սահակյանի նման մարդիկ քիչ են մեր իրականության մեջ»
Աղբյուր` Panorama.am
17:43
Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան
«Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը, բայց դե ֆակտո որևէ մասնակցություն չունենք, և մենք չենք մեղավոր, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ից...
Աղբյուր` Panorama.am
17:34
ԱՄՆ հետ ստորագրված կանոնադրությունն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է, քան երկկողմ առաջընթացի արգասիք. Օսկանյան
«Անփայլ փաստաթուղթ. ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրը չի հասցեագրում Հայաստանի մարտահրավերները»,- այպես է բնութագրում նախօրեին Վաշինգտոնում...
Աղբյուր` Panorama.am
17:30
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ձկնագողության դեպքեր են հայտնաբերել
Հունվարի 10-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսաչական մարմնի և Շրջակա միջավայրի նախարարության Սևանի տեղամասի էկոպարեկային...
Աղբյուր` Panorama.am
17:17
Կալիֆորնիա. մոլեգնող հրդեհների պատճառով արգելվել են ֆիլմերի և հեռուստասերիալների նկարահանումները
Կալիֆորնիայի հրդեհների վնասը կկազմի առնվազն 250 միլիարդ դոլար, բայց թվերը վերջնական չեն: Հրդեհի դեմ պայքարը շարունակվում է։ Լոս Անջելեսի...
Աղբյուր` Panorama.am
16:59
ՀՀ-ն և ես, որպես պաշտպանության նախարար, չեն տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի. Սուրեն Պապիկյան
«ՀՀ սահմանների անվտանգույունը մենք պետք է երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն Զինված ուժերի վրա, բեռը դնել...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սուրեն Պապիկյանը քիչ առաջ բացահայտ ստեց. «Փաստինֆո»
«Սուրեն Պապիկյանը քիչ առաջ մամուլի ասուլիսում  բացահայտ ստեց. նա հայտարարեց, թե 2020 թվականին ստորագրված հուշագիրը, որով հայկական...
Աղբյուր` Panorama.am
16:48
Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը
Վենետիկի Ճարտարապետական 19-րդ միջազգային բիենալեին մասնակցելու համար ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր մրցույթ հայաստանյան տաղավարը ներկայացնող...
Աղբյուր` Panorama.am
16:39
Կարասինը՝ Երևանի քայլերի մասին. Ազարտը քաղաքականության մեջ հաճախ բերում է անսպասելի արդյունքների
Երևանի ակտիվությունն այլ երկրների հետ համագործակցության տարբեր փաստաթղթեր ստորագրելու հարցում կարող է բարդ հետևանքներ ունենալ Հայաստանի և նրա...
Աղբյուր` Panorama.am
16:35
Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
«Երևանի քաղաքապետարանը հերթական անգամ ապացուցեց, որ իր համար քաղաքացիների իրավունքներն ու շահերը բացարձակապես կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:28
2024 թվականը շատ կարևոր և ԶՈւ-ի զարգացման համար բարենպաստ տարի էր. Սուրեն Պապիկյան
«2024 թվականը շատ կարևոր և Զիմված ուժերի զարգացման համար բարենպաստ տարի էր, այն նաև ԶՈւ-երի համար հնարավորություն էր, որպեսզի կարողանան...
Աղբյուր` Panorama.am
16:21
Մտահոգություններ՝ էյֆորիայի փոխարեն. Սուրենյանց
Հունվարի 14-ին Վաշինգտոնում, ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
15:54
Արդյո՞ք Նիկոլի կառավարությունը, աշխարհաքաղաքական հակասությունների վրա կառուցված հերթական ստրատեգիական սուտը չի հորինել՞ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլի կառավարության համար գոյություն ունի երեք մակարդակի ՍՈՒՏ 1. Օպերատիվ ստեր- դրանք...
Աղբյուր` Panorama.am
15:44
Ի՞նչ է նախադիաբետը
Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝ cabinet.harkadir.am հարթակի հնարավորությունները
Հարկադիր կատարման ոլորտի շարունակական թվայնացման արդյունքում` քաղաքացիների համար լրամշակվել և ընդլայնվել են «Անձնական գրասենյակ»՝...
Աղբյուր` Panorama.am
15:34
Հարց ԿԲ-ին, ԹելՍել-ն արդյոք ունի՞ լիցենզիա տոմս վաճառելու համար. Մարության
Երևանի նախկին  քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հրապարակային կերպով հարց ուղղեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին՝ հետաքրքրվելով, ԹելՍել...
Աղբյուր` Panorama.am
15:10
Զուրաբյան. Երևանի քաղաքապետարանը պետք է սուբսիդավորի տրանսպորտն ու չթանկացնի ուղեվարձը
«Տրանսպորտը Երևան քաղաքի տնտեսության արյունն է, քաղաքային իշխանությունը պետք է տրամադրի դոտացիա, որպեսզի ուղեվարձը...
Աղբյուր` Panorama.am
15:05
90 հազար անապահով ընտանիքների թիվն իջեցրել ենք 30 հազարով. Նարեկ Մկրտչյան
«Բոլոր այն մարդիկ, որոնք աշխատունակ են, գտնվում են այնպիսի ընտանիքներում, որտեղ իրենց խնամառության ներքո չկան հաշմանդամություն ունեցող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}